«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին բաց է թսղնելու մանչեսթերյան դերբին, որը կայանալու է ապիլի 12-ին:
Հոլանդացին բաց է թողել «Կարմիր սատանաներ»-ի վերջին 5 խաղերը: Նա «Սուոնսի»-ի հետ խաղում ստացած վնասվածքից առայժմ չի ապաքինվել:
Ֆուտբոլիստի վերականգնման գործընթացը ձգձգվում է. «Չեմ կարծում, որ նա կմասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղին»,- լրագրողների հետ զրույցում նշել է «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:







































