Գերմանական Germanwings ինքնաթիռն արտահերթ վայրէջք է գործել Վենետիկում՝ հաղորդում է իտալական Corriere della Sera պարբերականը:
Ինքնաթիռը, որը գալիս էր Հանովերից Հռոմ, արտահերթ վայէջք է գործել, քանի որ սրահում միանգամից մի քանի մարդ իրենց վատ են զգացել: Ուղևորներին բարձրախոսով դիմած հրամանատարը ուղևորներին հաղորդել է, որ ուղևորներից մի քանիսը ու անձնակազմի անդամները վատ են զգացել, և որոշում է կայացվել փոխել ուղղությունը:
Վայրէջքից հետո օդանավ են բարձրացել բուժաշխատողները: Ըստ տեղեկությունների՝ տուժողները սրտխառնոցի ուժեղ նոպաներ են ունեցել:









































