Sunday, 14 06 2026
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Սաակաշվիլին քաղաքական բոլոր ուժերին ԵՄ-ի հետ մերձեցման գաղափարի շուրջ համախմբվելու կոչ է արել

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել «ընդհանուր լեզու գտնել» և ԵՄ-ին մերձենալու պատմական հնարավորությունը չկորցնել:

Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք ունենք հնարավորություն, դեռևս ունենք հնարավորություն Վիլնյուսյան գագաթաժողովում ԵՄ-ին անդամակցելու հեռանկար ստանալ և դրա համար մեզ ներքին խաղաղություն է հարկավոր: Մենք այդ հեռանկարի համար չպետք է տարիներ կորցնենք: Եթե մենք չհասցնենք այդ գնացքը նստել, ապա ԵՄ-ին անդամագրվելու հեռանկարը մի քանի տարով հետ կնահանջի»,- ընդգծել է նախագահը:

Սաակաշվիլին նշել է, որ դրա համար է իր թիմը և ինքն անձամբ խորհրդարանին կոչ անում ընդունել սահմանադրական փոփոխությունները, որտեղ կամրագրվի, որ Վրաստանը կդառնա միայն ԵՄ անդամ, այլ ոչ մեկ ուրիշ քաղաքական միավորման:

Նա նաև նշել է, որ նման դրույթներ կան Խորվաթիայի, Լիտվայի և այլ երկրների սահմանադրություններում, և որ դա ընդունելի է նաև իրենց համար:

Սաակաշվիլին ընդգծել է, որ մինչ Վիլնյուսյան գագաթաժողովը, հարկավոր է հասնել համաձայնեցված գործողությունների: «Այդ նպատակով ես պատրաստ եմ հաճախակի հանդիպել վարչապետի հետ և մեր խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծել: Մեզ պատմական հնարավորություն է ընձեռվել, և մենք միասին այն պետք է օգտագործենք: Ժամանակն է վերջ տալ «փչացած հեռախոսին» և անձամբ կապ հաստատել վարչապետի հետ»,- ասել է նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում