Ինչպես Համաշխարհային բանկը՝ Արժույթի միջազգային հիմնադրանը ևս 2015 թվականին կանխատեսում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 3.8 տոկոսանոց անկում։
Նշվում է, որ ԱՄՀ-ն վերանայել է այս տարի Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կանխատեսումը՝ -3 տոկոսից դարձնելով -3.8 տոկոս։
Ինչպես հայտնի է դարձել TASS գործակալությանը Վաշինգտոնի աղբյուրներից, նման թվեր են պարունակվում հիմնադրամի նոր զեկույցում, որը կներկայացվի ապրիլի 14-ին։
ԱՄՀ կարծիքով՝ 2016 թվականին կդիտվի ռեցեսիայի դանդաղում, ՀՆԱ անկումը կկազմի 1 տոկոս։
Ինչ վերաբերում է սղաճին, ԱՄՀ նոր զեկույցում այն 2015-ին գնահատվում է 16.8 տոկոս, իսկ 2016-ին կանխատեսվում է նվազում մինչև 9.8 տոկոս։









































