Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում փորձաշրջանով աշխատող 20-ամյա երիտասարդը 218 հազար եվրոյի հաշիվ է ստացել` երեկույթ կազմակերպելու համար:
Երիտասարդը պնդում է, որ այս ամենը շփոթմունք է: Նա սխալմամբ Facebook սոցիալական ցանցում դարձել է մասնավոր միոցառման համակազմակերպիչ, որը կազմակերպել էր ուրիշ մարդ:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, արդյունքում 5500 օգտատերեր հաստատել են, որ կգան երեկույթի: Ոստիկանությունը շրջափակել է թաղամասը և արգելել է երեկույթ անցկացնել: Շուրջ 600 հյուրեր թափառել են Մագդեբուրգի կենտրոնում և քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Արդյունքում երիտասարդը ոստիկանությունից ստացել է 215 503.30 եվրոյի հաշիվ և տուգանվել է 2500 եվրոյով` հասարակական կարգը խախտելու համար:








































