Friday, 17 05 2024
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար

Աիդա Սարգսյանը չի վախենում պալատական երգչուհի ընկալվել

ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավին մասնակցում են հայ շոու-բիզնեսի ամենաշատ աստղերը: Երգչուհի Աիդա Սարգսյանը ոչ միայն երգում է քարոզարշավի ընթացքում, այլև երեկ եկել էր մասնակցելու Էրեբունի համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը: Առիթից օգտվելով՝ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նրան:      

– Տիկին Սարգսյան, Դուք հարցեր ունե՞ք Սերժ Սարգսյանին, որ եկել եք:

– Եկել եմ լսելու:

– Հնարավո՞ր է՝ ուզում եք ուղղակի տեսնեն, որ ոչ միայն երգիչ եք, այլև ընտրող:

– Զուտ տեսնելու համար երբեք ոչ մի տեղ չեմ գնում և չեմ հայտնվում: Ես կարող եմ ընդհանրապես անցնել ընդհատակ, բայց ինքս իմ գործերն առանց գովազդելու կատարեմ: Երբևիցե չեմ անի ինչ-որ բան, որ ես ինձ ցույց տամ:

– Արդեն որոշե՞լ եք՝ ում եք ընտրելու:

– Ես արդեն մասնակցում եմ քարոզարշավին:

– Իսկ այստեղ երգելո՞ւ եք, թե՞ ոչ:

– Այսօր՝ ոչ երևի: 

– Կարելի՞ է իմանալ՝ որքան եք վարձատրվում նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար:

– Դեռ կոնկրետ չգիտեմ: Մենք ուղղակի երգում ենք առայժմ:

– Ասել է թե՝ գնում եք գյուղերով, աշխատում եք ու դեռ պայմանները չգիտե՞ք՝ որքան եք վարձատրվելու:

– Մենք էդ թեմայով չենք խոսում ընդհանրապես:

– Ձեզ ասում են՝ նախագահի համար է, պարտավոր եք երգե՞լ:

– Չէ, չէ, երբևիցե նման պարտադրողաբար ոչինչ չի եղել, և անկախ ամեն ինչից, եթե եղել են թեկուզ միջոցառումներ, թեկուզ պետական, մենք բոլորս էլ վարձատրվել ենք: Էնպես չի եղել, որ շահագործեն ինչ-որ մեկի անձը:

– Բավարարվա՞ծ եք եղել այդ վարձատրությունից:

– Այո, իհարկե, միանշանակ:

– Իսկ Ձեր հետագա կարիերայի վրա ինչպե՞ս է դա անդրադարձել՝ դրակա՞ն է եղել նախընտրական քարոզարշավներին մասնակցության անդրադարձը: 

– Ես ինքս անհատ մարդ եմ, երգչուհի եմ և չեմ գնում ինչ-որ մի բանի, որ հետո դրանից ես արդյունք ստանամ, որովհետև ես ժողովրդի համար եմ երգում:

– Եթե ժողովրդի համար եք երգում, այդ դեպքում ինչո՞ւ մյուս թեկնածուների քարոզարշավներում էլ չեք երգում:

– Իրենք չեն առաջարկել:

– Փաստորեն, էստեղ էլ չգիտեք՝ Ձեզ վարձատրելո՞ւ են, թե՞ ոչ, բայց երգում եք:

– Դե, դա ուրիշ, ներքին, չգիտեմ… ամեն մեկս մեր ձևի հարգելով, վերջիվերջո՝ ես ասեմ, ես դուրս եմ գալիս ժողովրդի առաջ հանդես գալու, ներկայանալու:

– Որքան գիտենք՝ Ձեր ամուսինը վարչապետի թիկնապահներից է, կարելի՞ է իմանալ՝ իր կարիերայի վրա ինչպե՞ս է անդրադառնում նախընտրական քարոզարշավներին Ձեր մասնակցությունը:    

– Ոնց որ միշտ եղել է. ամեն մեկս՝ մեր գործով:

– Չե՞ք կարծում, որ նախընտրական քարոզարշավներին մասնակցելը քաղաքականացնում է երգչուհիներին, նրանց պալատական երգչուհու երանգ է տալիս: Մտավախությո՞ւն չունեք, որ ժողովուրդը Ձեզ կընկալի իբրև պալատական երգչուհի:

– Մինչ օրս նման բան չի արձանագրվել, որովհետև ես երգել եմ բոլորի համար, երգում եմ բոլորի համար: Կոնկրետ ուղղվածություն երբևէ չեմ ունեցել: Էնպես որ, ոչ ոք ինձանից ոչ նեղացել ա, ոչ էլ ես եմ նեղացել:

– Եթե անգամ նման ջանասիրությամբ շարունակեք նախընտրական արշավներին մասնակցել, կարծում եք՝ Ձեզ չե՞ն ընկալի որպես պալատական երգչուհի:

– Ես ամեն անգամ չէ, որ կարողանում եմ մասնակցել, որովհետև այդքան պարապ չեմ, որովհետև մենք էլ մեր անձնական գործերն ունենք: Ես նաև մեկնում եմ հյուրախաղերի՝ իմ անհատական երգարվեստով ներկայանալու: Էնպես որ, պարապ տանը նստած չեմ, որ ամեն անգամ կարողանամ իմ մասնակցությունը ցուցաբերել:

– Իսկ կարելի՞ է իմանալ՝ Ձեր հովանավորներն իշխանակա՞ն դաշտից են:  

– Ես չունեմ հովանավոր: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում