Monday, 29 06 2026
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն

Սերժ և Ռիտա Սարգսյանները Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» փառատոնի ակադեմիայի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Բյուրականում ներկա են գտնվել «Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի ակադեմիայի բացմանը: Այն միակն է տարածաշրջանում և կոչված է ծառայելու որպես միջազգային դասի մենակատարներ պատրաստող երաժշտական կրթօջախ, որտեղ մեր օրերի ամենապահանջված երաժիշտները և մշակույթի ոլորտի ազդեցիկ գործիչները կանցկացնեն վարպետության դասեր և համերգներ՝ պայմաններ ստեղծելով հայ տաղանդաշատ ու հեռանկարային երիտասարդ երաժիշտների միջազգային առաջխաղացման համար:

Նախաձեռնության հեղինակները ակադեմիայի բացմանը մասնակցող հյուրերին պարզաբանել են կրթօջախի կառուցման վայրի ընտրության գաղափարը, նշելով, որ նման ակադեմիաներ սովորաբար հիմնվում են մայրաքաղաքից դուրս` ապահովելու համար քաղաքի եռուզեռից հեռու ստեղծագործական պայմաններ:

Պատասխանատուների խոսքով, հեղինակավոր երաժշտական փառատոնին կից ակադեմիաների հիմնումը նորություն չէ, այլ ամբողջ աշխարհում ընդունված երևույթ: Հայտնի են Վերբիեում, Էդինբուրգում, Քրոնբերգում, Բրյուսելում և այլուր գործող ակադեմիաները, որոնց բոլորին միավորում է երիտասարդ սերնդի երաժիշտ-կատարողներին բարձրակարգ երաժշտական մասնագիտական հմտությունների փոխանցման գաղափարը` հատուկ միջավայրում: Բյուրականը` որպես ակադեմիայի հիմնման վայր է ընտրվել մի քանի պատճառներով. այն ակադեմիական բնակավայր է, որտեղ 1947թ-ից գործում է աստղաֆիզիկական աստղադիտարանը: Այստեղ են գտնվում պատմության հոգևոր արժեք ներկայացնող մի շարք կոթողներ, ինչպիսիք են Սբ. Հովհաննես բազիլիկ եկեղեցին, Դղերի վանքը, Կաթողիկոսական նստավայրը, Արտավազիկ եկեղեցին, հեռու չեն Ամբերդը, ֆիզիկայի ինստիտուտը և այլ գիտական ու կրթական կարևորություն ունեցող վայրեր:

Առաջին միջոցառումը, որ տեղի կունենա Բյուրականի ակադեմիայում, ս.թ. ապրիլի 11-13-ը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպվող փառատոնային կառավարման եռօրյա ինտենսիվ դասընթացն է` «Փառատոնային ընթերցումներ» խորագրով: Դասախոսությունները նպատակ ունեն հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարևորությունը հասարակության մշակութային կյանքում և արվեստի զարգացման գործում:

Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաև կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով և միջազգային փորձով:

Սերժ Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, «Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, պրոֆեսոր Ստեփան Ռոստոմյանի, դաշնակահար Եվգենի Կիսինի, տարածքային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչների և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց ակադեմիայում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին, ծրագրերին, այնուհետև ունկնդրել է տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ տեղի ունեցած համերգը: Այդ պատանիներին փառատոնն արդեն ընգրկել է միջազգային մեծ բեմերում կայանալիք համերգների ծրագրում: Շնորհակալական խոսքեր են հնչել ակադեմիայի բարերարների հասցեին, որոնց թվում են՝ «Փյունիկ» հիմնադրամը, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը:

Ակադեմիայի բացման առիթով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ թողարկված ոսկե մեդալով՝ փառատոնի կայացման գործում մեծ ներդրման և աջակցության համար:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև նորաբաց կառույցի հարևանությամբ գտնվող խորհրդային տարներին կառուցված Բյուրականի մշակույթի տուն, որն ապագայում կգործի իբրև շուրջ 800 մարդու համար նախատեսված մեծ համերգասրահ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում