Ամերիկացի դերասաններ Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի կրտսեր դստեր՝ Վիվիեն Մարշելինի հոնորարը «Մալեֆիսենթ» ֆիլմում նկարահանվելու համար կկազմի շաբաթական 3 հազար դոլար՝ հայտնում է TMZ պորտալը:
4-ամյա Վիվիեն Ջոլի-Փիթը մոր հետ նկարահանվում է քնած գեղեցկուհու մասին պատմող հեքիաթի նոր տարբերակում: Ֆիլմում երեխան կմարմնավորի արքայադուստր Ավրորայի՝ Ջոլիի էկրանային դստեր դերը:
Բացի այդ՝ ռեժիսոր Ռոբերտ Սթրոմբերգի ֆիլմում ներգրավված են Էլ Ֆենինգը, Ջունո Թեմփլը, Սեմ Ռայլին ու այլք:
Ավրորայի դերը Վիվիեն Մարշելինի համար դեբյուտային է:
Ֆիլմը նկարահանվում է Լոնդոնում, որի պրեմիերան նախատեսված է 2014թ. գարնանը:
Բրեդ Փիթն ու նրա կինը՝ Ջոլին, արդեն մի քանի տարի ապրում են միասին ու դաստիարակում են 6 երեխայի, որոնցից 3-ին որդեգրել են:










































