Մայիսին Ռիգայում նախատեսված Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին ինչ հնարավոր փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և ԵՄ-ի միջև, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այս պահին հստակ ասել չի կարող:
Իսկ հարցին, թե մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը մասնակցելո՞ւ է Մոսկվայում նախատեսված համաժողովին, թե՞ ինչպես Արամ Մանուկյանն էր ասում՝ միայն ֆուրշեթին՝ Շ. Քոչարյանն ասաց. «Եթե իր աշխատանքային գրաֆիկը թույլ տա՝ ինքը կլինի: Եթե ոչ՝ ոչ: Երբ որ նիստ է, բոլորն էլ հրավիրվում են ակնհայտորեն: Եթե իր գրաֆիկը թույլ տա՝ ինքը կմասնակցի: Ամեն մի նախագահն ինքն է որոշում իր գրաֆիկը, և նաև նիստը երբ որ գումարվում է, համաձայնեցվում է բոլոր նախագահների հետ»:











































