Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԱՄՆ ռազմական ծախսերը 12 անգամ գերազանցում են Ռուսաստանի ծախսերը

Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի երկրները 2010 թ. ամենաշատն են ավելացրել իրենց ռազմական ծախսերը: Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի ինստիտուտի հաշվետվությունում: Հարավային Ամերիկայի երկրները միջինում իրենց ռազմական ծախսերը ավելացրել են 5.8%-ով, Աֆրիկայի երկրները՝ 5.2%-ով: Ռազմական ծախսերի 2.5% և 1.4% աճ է արձանագրվել Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում: Իսկ Եվրոպայի երկրները նվազեցրել են իրենց ռազմական ծախսերը 2.8%-ով:

Ընդհանուր առմամբ, 2010 թ. աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1.63 տրլն դոլար, որը 2009 թ. համապատասխան ցուցանիշի համեմատ աճել է 20.6 մլրդ դոլարով կամ 1.3%-ով: ԱՄՆ ռազմական ծախսերը 2010 թ. (2009 թ. համեմատ) աճել են 19.6 մլրդ դոլարով կամ 2.8%-ով: Առանց ԱՄՆ-ի ռազմական ծախսերի այս աճի՝ աշխարհի ռազմական ծախսերը միջինում կաճեին 1%-ով:

Բացարձակ թվով, աշխարհում ամենաշատ ռազմական ծախսերը բաժին են ընկնում ԱՄՆ-ին՝ 698 մլրդ դոլար, Չինաստանին՝ 119 մլրդ դոլար, Մեծ Բրիտանիային՝ 59.6 մլրդ դոլար, Ֆրանսիային՝ 59.3 մլրդ դոլար, և Ռուսաստանին՝ 58.7 մլրդ դոլար: Այսինքն՝ ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցում են երկրորդ տեղում գտնվող Չինաստանի ռազմական ծախսերը մոտ 6 անգամ և Ռուսաստանի ռազմական ծախսերը՝ մոտ 12 անգամ: Չինաստանը 2009 թ. համեմատ ավելացրել է իր ռազմական ծախսերը 3.8%-ով, իսկ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը նվազեցրել են իրենց ռազմական ծախսերը համապատասխանաբար 0.8, 8.4, և 1.4 տոկոսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում