Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը MediaFootMarseille.fr-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Ալբանիա – Հայաստան (2:1) հանդիպմանը:
«Ամոթ էր պարտվել այդ խաղում: Մինչև 70-րդ րոպեն լավ էինք խաղում: Բայց մեր աջ պաշտպանը կարմիր քարտ ստացավ: Դրանից հետո ավելի դժվարացավ մեր գործը»,- նշել է Անդոնյանը:
Հիշեցնենք, որ մեր ազգային ընտրանին I խմբում 4 խաղից հետո 1 միավորով եզրափակում է աղյուսակը: Խաղից հետո գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարական է տվել, իսկ գլխավոր մարզչի պաշտոնն առայժմ թափուր է:







































