Tuesday, 16 06 2026
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները

Հայրիկյանի մահափորձի գործով կա ձերբակալված երրորդ անձ, և նա Վ. Սեդրակյանի բարեկամն է (լրացված՝ պարզաբանմամբ)

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով կա նաև երրորդ ձերբակալվածը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի աներն է: Yerkir.am-ին տված պարզաբանման մեջ Վարդան Սեդրակյանը հերքել էր այդ տեղեկատվությունը: Քիչ առաջ ստացանք լուրի հավաստումն առ այն, որ այս գործով ձերբակալված և երկու անձանցից բացի կա երրորդ անձ և որը Վարդան Սեդրակյանի ազգականն է: «Առաջին լրտավական»-ին դեռ չի հաջողվել պարզել այդ երրորդ կասկածյալն բարեկամական ինչ հարաբերություններ ունի էպոսագետի հետ, բայց որ նա կա և էպոսագետի հետ փոխկապակցված անձ է, հաստատում են մեր աղբյուրները:

Հետաքրքրական է, որ Վ.Սեդրակյանը՝ իմանալով, որ այդ գործով կա երրորդ ձերբակալված անձ, և որ նշյալ անձն իր հետ կապված է բարեկամական կապով այդ մասին ոչինչ չի ասում:

Հիշեցնենք, որ նախորդ երկու ձերբակալվածները՝ Սամվել Հարությունյանը և Խաչատուր Պողոսյանն էլ էպոսագետի տան աշխատողներն են եղել: Առաջինը՝ իր խոսքերով «կաֆել խփող» է եղել, իսկ երկրորդը՝ վարորդ:

 Ինքը՝ էպոսագետը թեև հաստատում է, որ վերը նշված մարդիկ իր հետ կապ ունեն, բայց միաժամանակ չի էլ հերքում, որ ինքը կարող է այդ մահափորձի հետ կապ ունենալ: Երեկվա մեր հրապարակումից հետո նա տարբեր լրատվամիջոցներում հարցազրույցներ է տվել և հայտարարել, որ ընտրություններից հետո՝ փետրվարի 22-25-ը իրեն կձերբակալեն: Նա նաև բացատրել է, թե ինչու է իր «Volvo» մակնիշի մեքենան տվել ձերբակալվածներից Ս.Հարությունյանին, իսկ Խ.Պողոսյանին՝ 6000 դոլար: «Այդ երկու ձերբակալվածներից մեկի տունը մեր տան դիմացն է, ինքը արհեստավոր մարդ է, ինձանից 4-5 տարի փոքր: Իսկ մյուսի հետ, որ թմրանյութերի վաճառքով է զբաղվում, ծանոթացել էի անցած տարի: Եղվարդում ունեմ առանձնատուն, և Սամվելը, ավարտելով վերանորոգումը, գնաց Եղվարդ: Նա տաքսիստի գտավ, և տաքսիստը՝ Խաչատուրը, նրանց տանում-բերում էր: Որոշ ժամանակ անց մեքենան վթարի ենթարկվեց: Ես վաճառել եմ հին ավտոմեքենան՝ «Վոլվո»-ն և քանի որ գումար չունեին, պետք է այդ 6 հազար դոլարը վերադարձնեին՝ ամսական 500 դոլար: Երեք ամիսներինը արդեն տվել են: Այսօր կարդում եմ, որ ահաբեկիչներին մեքենա եմ տվել»,- ասել է էպոսագետը:

 Ընդ որում նա իր այս խոսքում ասում է, որ մեքենան վաճառել և գումարն է նրանց պարտքով տվել: Իսկ երեկ նա մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ թե մեքենան է տվել, թե՝ 6000 դոլարը: Վաճառելու մասին որևէ բան չասեց: Նա նաև ակնարկելով մեզ՝ ասում է, որ նույն լրատվամիջոցն է շրջանառության մեջ դրել հոկտեմբերի 27-ի գործով Նաիրի Հունանյանի հետ իր հնարավոր կապի կամ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով հարցաքննության մասին լուրերը: Նրա ասածը մասամբ է ճիշտ: «Առաջին լրատվական»-ը Վ.Սեդրակյանի հետ առանձին հարցազրույցում անդրադարձել է այդ երկու թեմաներին: Բայց Ն.Հունանյանի հետ կապ ունենալու մասին խոսակցությունները պարզապես հիշեցրել է: Իսկ Տ.Նաղդալյանի գործով հարցաքննությունն ինքն անձամբ է ասել, երբ հոկտեմբերի 27-ի հետ կապված նրան հարց է տրվել:

Լրատվամիջոցներն այդ հարցը սկսել են իրեն տալ իր իսկ բացահայտումից հետո: «Հոկտեմբերի 27-ով ես չեմ հարցաքննվել: Բայց դրանից ամիսներ առաջ ես Վազգեն Սարգսյանին ասել եմ, որ իր քայլերի վերջնական արդյունքը կլինի այն, որ իրեն ֆիզիկապես ոչնչացնելու են: Իրականում հարցաքննվել եմ Տիգրան Նաղդալյանի սպանության հետ կապված: Սպանությունը եղավ 2002-ի դեկտեմբերին: Ես մի տեղ ասել էի, որ դեկտեմբերին նրա գլուխը կջարդեն: Այդ խոսքը տեղ է հասել, մտածել են, թե գուցե ինչ-որ կապեր կան: Բայց հետո ուսումնասիրում և տեսնում են, որ այս մարդը կապ չունի, ընդամենը ինչ-որ բան է ասել, որն իրականացել է»,- դեկտեմբերի 25-ին մեզ հետ ունեցած հարցազրույցում ասել էր նա:

 Այնպես որ էպոսագետը չգիտես ինչու՝ խճճում և խեղաթյուրում է հրապարակումներն ու դրանց ժամանակագրությունը: Իդեպ Վ.Սեդրակյանն արդեն ակնհայտ նյարդայնացած է թվում ու սկսել է ինչ-որ բացահայտումներ անել իր և ձերբակալվածների կապի մասին: Ասում է. «Ս.Հարությունյանի ավագ եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը բանտում է արդեն երկու տարի է, մեղադրվում է հարուստ մարդու տուն զինված հարձակման համար: Միգուցե դա՞ էլ եմ ես սովորեցրել: Պարբերաբար ինքը փող է խնդրել, մեծ գումարներ, քննիչների հետ հարցերը լուծելու համար: Այդ մասին չի ասում ոչ մի տեղ»:

Նա նաև հետագա գործողություններն էլ է կանխատեսում, թե շուտով մամուլում ձայնագրություն կհայտնվի, որ ինքն այդ ձերբակալվածներին ինչպես է գումար տալիս: Ընդ որում այդ մասին դեռ հրապարակում չի եղել, բայց Վ.Սեդրակյանը հավանաբար լավ է հիշում իր և կասկածյալների մեջ եղած կապն ու շփումները: Իհարկե, որևէ մեկը նրա մասին այնքան մեծ կարծիք չունի, որ ասի, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործություն ինքն է կազմակերպել կամ իր ձեռքի գործն է: Եվ Տ.Նաղդալյանի սպանությունն էլ իր պատվերն էր: Բայց հավանաբար հետաքրքիր կլիներ լսել, թե իր, «կաֆելշիկի ու նարկաման տաքսիստի» հետ ինչ կապ ունի ձերբակալված երրորդ կասկածյալը:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում