Իրանական միջուկային հարցի շուրջ «5+1» ձևաչափով միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Իրանի բանակցային խմբի ներկայացուցիչ Մուստաֆա Դոլաթյարը հայտարարել է, որ Ղազախստանում փետրվարի 26-ին կայանալիք հանդիպմանը Իրանը կլսի հակադիր կողմի առաջարկները: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Լրագրողների հետ զրույցում Դոլաթյարը նշել է, որ դեռևս իրանական կողմը որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել միջնորդների խմբի անդամներից:
Դոլաթյարը, որը նաև Իրանի ԱԳՆ-ի Քաղաքական և միջազգային հետազոտությունների դեպարտամենտի գլխավոր տնօրենն է, հայտարարել է, որ Իրանն արդեն հրապարակել է իր դիրքորոշումը և այժմ սպասում է առաջարկների:








































