Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը կարծում է, որ թիմը ոչ մի դեպքում չպետք է կրկնի «Հանբուրգ»-ի դեմ վերջին հանդիպման ժամանակ գործած սխալները, երբ դորտմունդյան ակումբը պարտվեց 1:4 հաշվով:
«Դա շատ ցավալի պարտություն էր, քանի որ մեզ չենք կարող թույլ տալ մեր երկրպագուների ներկայությամբ 4 գնդակ ընդունել: Կարող ենք լավ ֆուտբոլ ցուցադրել չորեքշաբթի օրը, բայց պետք է զգոն լինել, քանի որ առաջին իսկ հնարավորության դեպքում «Շախտյոր»-ը պատժելու է «Բորուսիա»-ին:
Պետք է ուղղենք սխալները և Չեմպիոնների Լիգայի հանդիպմանը բարձրորակ խաղ ցուցադրենք»,- հայտարարել է Շահինը:





































