Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գերմանացի կիսապաշտպան Լյուիս Հոլտբին, ով «Շալկե»-ից լոնդոնյան ակումբ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ասել է, որ գոհ է իր կատարած ընտրությունից:
«Այս ակումբը տարեցտարի առաջընթաց է գրանցում: Այժմ մենք պայքարում ենք երրորդ տեղի համար և չի կարելի ասել, թե «Տոտենհեմ»-ը հայտնվեց անհայտությունից: Վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում մեր թիմը առաջին հնգյակում է եղել: Ես ընդունել եմ կարիերայիս կարևորագույն որոշումը:
Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելն է:Կարծում եմ` «Տոտենհեմ»-ը կարող է գրանցել այդ արդյունքը: Հիանալի ակումբ եմ ընտրել կարիերաս շարունակելու համար»,- ասել է ֆուտբոլիստը:






































