Ռեփեր Քանյե Ուեսթից առաջնեկին սպասող հայազգի 31-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը ծրագրում է տուն գնել Նյու Յորքում, Մայամիում և Փարիզում: Այս մասին հայտնում է Showbiz Spy պորտալը:
Զույգը վերջերս է 11 միլիոն դոլարով վիթխարի առանձնատուն գնել Կալիֆոռնիայի Բել Էյր թաղամասում, սակայն նրանք մտադիր չեն կանգ առնել մեկ անշարժ գույքով: Նրանք մտադիր են ևս 3-ը ձեռք բերել՝ երեք տարբեր քաղաքներում, որտեղ տեղակայված են Kardashian DASH խանութները, բացի Փարիզից:
Զույգն օրերս Բրազիլիայում հանդիպել է ճարտարապետի հետ, որին նրանք մտադիր են վստահել իրենց Բել Էյրի տան ձևափոխությունը: Նրանք ցանկանում են տունը դարձնել իտալական ոճով, ավելացնել մարզասրահ, կինոթատրոն, բոուլինգ խաղասրահ, գեղեցկության սրան, ներքին և արտաքին լողավազաններ, ինչպես նաև բասկետբոլի դաշտ:
Քանյեն ցանկանում է, որ Քիմը փոխի ազգանունը, սակայն վերջինս չի համաձայնում: Քարդաշյանը հրաժարվում է հետևել հին ավանդույթին և ցանկանում է, որ երեխան կրի Քարդաշյան ազգանունը:








































