IBM Corp.-ը հայտարարել է ծրագրային ապահովման մշակման համար 3 մլրդ դոլար ներդնելու ծրագրերի մասին՝ սմարթֆոններից և այլ սենսորային սարքերից տեղեկության վերլուծության նպատակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ներդրումների ծրագիրը հաշվարկված է 4 տարվա համար:
IBM-ը մշակումներ է անում «ինտերնետ-իրեր» կոչվող ոլորտում, որը ներկայացնում է էլեկտրոնային սարքերի միավորման տեխնոլոգիա նշատ բնակելի տներում, գրասենյակներում, գործարաններում և տրանսպորտային ցանցերում:
IBM-ը մտադիր է նոր ամպային ծառայության մշակման գործում համագործակցել մի քանի տեղեկատվական ռեսուրսներ ունեցող Weather Co ընկերության հետ՝ համատեղ տրամադրելու եղանակային պայմանների մասին տվյալներ:








































