«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գնահատել է իր թիմի շանսերը Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պայքարում:
«Շաբաթ օրը «Սանդերլենդ»-ի դեմ խաղը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք լավագույն քառյակում տեղի համար պայքարին: Մեր բնավորության մասին շատ հարցեր են եղել: Բայց շաբաթ օրը մենք ապացուցեցինք, որ դրա հետ ամեն ինչ կարգին է:
Ինձ դուր եկավ վերջին 20 րոպեն, երբ մեզ սեղմել էին մեր դարպասին: Մենք պայքարում էինք ամեն մի գնդակի համար, պայքարում ենք խելագարի պես, ու հաճելի էր դրան հետևել», — Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ հիմա «Արսենալ»-ը 5-րդ տեղում է ու զիջում է «Տոտենհեմ»-ին 4 միավորով:









































