Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ: 2014թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի խորհրդարանի լիիրավ անդամակցությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, վերահաստատվեց Հայաստանի հավատարմությունը ֆրանկոֆոն արժեքներին, ինչպես նաև հանձնառությունը՝ նպաստելու դրանց տարածմանն ու ամրապնդմանը: Անդամակցությունը լայն հնարավորություններ տվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար:

Նշելով, թե տեղյակ է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս խորհրդանշական տարվա ապրիլի 24-ին ցեղասպանությունների դեմ պայքարի յուրօրինակ վայր է դառնալու, Նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլևս երբեք»-ի կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երևանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

Ընդգծելով, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում, Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, համերաշխության և արդարության վեհ գաղափարների առաջ մղող կառույց, իր ծանրակշիռ դերակատարությունն ունի ցեղասպանության հանցագործությունը սնող այնպիսի երևույթների դեմ պայքարում, ինչպիսիք են ռասիզմը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը:

Նախագահը կարևորել է նաև Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը` ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության և նշել, որ Հայաստանն իր համեստ մասնակցությունն է բերում միջազգային խաղաղության և կայունության պահպանմանն ու դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում իր հնարավոր մասնակցությունը աֆրիկյան մայրցամաքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ 2015թ. հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի ցանկությունը դրական արձագանքի արժանացավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների կողմից և վստահեցրել է, որ Հայաստանը ներդնելու է բոլոր ջանքերը, որպեսզի այն անցկացվի ամենաբարձր մակարդակով:

Հանդիպման մասնակիցներին Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դինամիկ զարգացող այդ հարաբերությունները վկայում են այն մասին, որ առկա է երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն:

Նախագահը պատասխանել է նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում