Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որ «մեծ շուքով» քննության առավ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի և լրագրող Սոնա Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը, որոշեց մերժել այն:
Ըստ «Ժողովուրդի»՝ սա նշանակում է, որ դատարանը՝ ի դեմս Վարդազարյանի, արդեն վստահ է, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարտվելու է դատարանում և Խաչիկ Խաչատրյանին պետք է վճարի 6.2 մլն դրամ, դրա համար գույքի վրա դրված արգելանքը որոշեց չհանել, որպեսզի հետագայում այն վաճառեն ու վճարեն Խաչատրյանի արժանապատվության գինը:
Դատարանի այս կանխակալ վարքագիծը երեկ հասարակական մի շարք կազմակերպություններ դատապարտել են, քանի որ «հայցվորների համար գայթակղիչ պայմաններ են ստեղծվում լրատվամիջոցին ճնշելու՝ նախքան վճռի կայացումը»:









































