«Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը նշել է, որ ընկերական հարաբերություններ է պահպանում «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում և չի մտածում Անգլիա տեղափոխության մասին:
«Ալեքսիսն իմ մեծ ընկերն է և մեկը նրանցից, ում հետ պատիվ եմ ունեցել խաղալ «Բարսելոնա»-ում: Մենք հիանալի էինք համագործակցում խաղադաշտում: Ես ուրախ եմ, որ նրա գործերն «Արսենալ»-ում լավ են ընթանում:
Սակայն ես երջանիկ եմ «Բարսելոնա»-ում և որևէ այլ տեղ տեղափոխության մասին չեմ մտածում: Ես երկար ճանապարհ ունեմ անցնելու այստեղ»,- Goal-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:







































