«Եկեղեցին ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում կարևոր դեր է կատարում, և ես ամենայն բարիք եմ մաղթում նրան, ում, որպես Բենեդիկտոս XVI-ի իրավահաջորդ, պատրաստվում են մոտ ժամանակներս ընտրել»,- ասված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ:
85-ամյա հովվապետը երկուշաբթի հայտարարել էր, որ այլևս չի կարող գլխավորել կաթոլիկ եկեղեցին՝ իր տարիքի պատճառով: Նա եկեղեցական գահը կլքի փետրվարի 28-ին: Սա ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Պապը հրաժարական է ներկայացնում:
«Ողջ աշխարհի ամերիկացիների անունից ես ցանկանում եմ մեր հարգանքն արտահայտել Նորին սրբություն Բենեդիկտոս XVI Պապին, մենք աղոթում ենք նրա համար: Մենք Միշելի հետ ջերմությամբ ենք հիշում 2009 թ. Պապի հետ մեր հանդիպումը: Ես բարձր եմ գնահատում մեր վերջին 4 տարվա համագործակցությունը: Եկեղեցին մեծ դեր է կատարում ԱՄՆ-ում և ողջ աշխարհում, և ես ցանկանում եմ լավագույնը նրան, ում, որպես Բենեդիկտոս XVI-ի իրավահաջորդ, պատրաստվում են մոտ ժամանակներս ընտրել»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:











































