Microsoft-ի նոր դիտարկիչը, որը ստեղծվել է զրոյից՝ փոխարինելու Internet Explorer-ին, արդեն կարող են փորձել բոլոր ցանկացողները։ Project Spartan ծածկանվամբ հայտնի նորույթն ընդգրկվել է Windows 10-ի նախնական տարբերակում։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Չնայած նոր դիտարկիչի այս տարբերակը հեռու է վերջնական լինելուց և զրկված է մի շարք գործառույթներից, սակայն նախկինում հայտարարված առանցքային նորարարությունների մեծ մասն արդեն կարելի է փորձել։ Դրանց շարքում է սքրինշոթերին նշումններ ավելացնելու հնարավորությունը։ Ստացված պատկերով կարելի է կիսվել Web Note գործառույթի օգնությամբ։ Արդյունքը տեսնել կարելի է ցանկացած ժամանակակից դիտարկիչում։ Մեկ այլ կարևոր գործառույթ է «ընթերցանության ռեժիմը»։
Բացի դրանց՝ նշվում է, որ նոր դիտարկիչն ինտեգրված է Cortana ինտելեկտուալ օգնականի հետ։











































