Թբիլիսիում կստեղծվի վրաց-ուկրաինական առևտրատնտեսական խորհուրդ:
Այդ նպատակով Վրաստանի մայրաքաղաքում են ուկրաինացի գործարարները, ովքեր հանդիպումներ կունենան կառավարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:
Վրաց-ուկրաինական առևտրատնտեսական խորհրդի ստեղծման նպատակը ներդրողների ներգրավումն է և երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը:
Խորհրդի նախագահը կլինի Յուրի Յարեմենկոն, ղեկավարը` Նիկոլոզ Գուգուշվիլին:











































