Իրանում գործազրկության մակարդակը 2012 թ. աշնանը կազմում էր 11,2 տոկոս, որը 0,6 տոկոսով ցածր էր, քան դրան նախորդող տարվա աշնանը: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը` հղում կատարելով Իրանի վիճակագրական կենտրոնի զեկույցի տվյալներին:
Զեկույցում նշվում է, որ 2012 թ. գարնանը գործազրկության մակարդակը 11,1 տոկոս է եղել:
2012 թ. մարտի 20-ից ի վեր Իրանում մեկ միլիոն նոր աշխատատեղ է ստեղծվել: Անցյալ տարվա ընթացքում աշխատունակ բնակչության թիվը կազմել է 25 մլն:
Կառավարությունը պարտավորվել է ընթացիկ տարում ստեղծել 2,5 մլն աշխատատեղ:
Իրանում գործազրկության առավել մեծ ցուցանիշը 20-24 տարեկանների շրջանում է: Այդ տարիքային խմբում գործազրկությունը 29,8 տոկոս է կազմում:











































