Գիտնականները հայտարարում են, որ ծնողների ծխելը բացասաբար է անդրադառնում նրանց երեխաների առողջության վրա, ովքեր հասուն տարիքում հակված են լինում սիրտանոթային հիվանդությունների: Հոդվածը,որը պատմում է նրանց աշխատանքի մասին, հրապարակվել է Тhe American Heart Association Journal ամսագրում:
Ստենոզը կամ քներակի նեղացումը մի պրոցես է, որը կարող է մարդու մոտ աթերոսկլերոզի, անոթների քրոնիկ հիվանդությունների մասին վկայել, որն էլ սրտի իշեմիկ հիվանդությունների համար հիմք է ծառայում:
Գիտնականների վերլուծության արդյունքում պարզվել է, որ երեխաները, ովքեր պարբերաբար իրենց ծնողների կողմից ծխախոտի ծխի ազդեցությանն են ենթարկվել, ավելի հակված են եղել հասուն տարիքում սրտային հիվանդությունների ձեռք բերմանը: Գիտնականները հուսով են, որ իրենց կողմից արված եզրակացությունները պետք է ստիպեն ծնողներին մտածել այն մասին, որ իրենց վնասակար սովորությունները բացասաբար են ազդում ոչ միայն սեփական առողջության վրա, այլև իրենց երեխաների:










































