Քենիացի ակտիվիստները հինգ զարդարված ավանակներ են բերել Նայրոբիի փողոցներ՝ բողոքելով երկրում կոռուպցիայի դեմ։
Կենդանիների վրա գրված է եղել. «Կոռուպցիան խմում է Քենիայի ամբողջ արյունը»։
Շաբաթ օրը երկրի նախագահ Ուհուրո Քենիատտոն պաշտոնանկ էր արել կառավարության չորս քարտուղարի, որոնք կասկածվում էին ֆինանսական խարդախությունների մեջ։ Հինգերորդն ինքն է հրաժարական տվել։
BBC-ն տեղեկացնում է, որ առայժմ պարզ չէ, թե ով է ավանակները փողոց բերել, բայց նրանց վրա եղել է քաղաքացիական այն ակտիվիստների խմբի նշանը, որոնք քենիական մայրաքաղաքում 2013 թ. խոզեր էին բաց թողել՝ ի նշան պատգամավորների եկամուտների մակարդակի դեմ բողոքի։










































