Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Տիգրան Սարգսյանը կորցրել է նախկին ազդեցությունը բանկային ոլորտում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ բավականին լարված են վարչապետ Տիգրան Սարգսյանի և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հարաբերությունները: Եվ դա ունի մի քանի պատճառներ: Նախ` այն, որ Ա. Ջավադյանը, կարծես թե, կանգնեցրել է ԿԲ-ի՝ Դիլիջան տեղափոխելու գործընթացը, որը Տ. Սարգսյանի նախաձեռնությունն էր, երբ նա ԿԲ նախագահ էր: Եվ հենց նա էլ նախաձեռնել էր Դիլիջանում ԿԲ նոր շենք կառուցելու գործընթացը: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին է պատկանում նաև Դիլիջանը «ֆինանսական կենտրոն» դարձնելու գաղափարը, որն այդպես էլ չի իրականանում: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս այդ գաղափարը երբեմն բարձրաձայնում է և նաև այն ընդգրկել էր իր ծրագրերում, երբ խոսում էր Հայաստանի մարզերը համաչափ զարգացնելու մասին:

Վերջերս Ս. Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դիլիջան էր մեկնել, որտեղ այցելել էր նաև ԿԲ մասնաշենք: Ա. Ջավադյանը ներկայացնում էր, որ այն արդեն կառուցված, կահավորված ու տեխնիկապես հագեցված է, բայց որևէ բան չասաց, թե երբ են տեղափոխվելու այնտեղ: Մինչդեռ այդ շենքի վրա ծախսվել է մոտ 70 մլն դոլար: Նույնիսկ հատուկ մասնաշենք են կառուցել, որտեղ պետք է բնակվեն Երևանից Դիլիջան տեղափոխվող ԿԲ աշխատակիցները: Իսկ Ա. Ջավադյանը ԿԲ շենքում տեղակայել է «Թումոյի» և այլ ընկերությունների մասնաճյուղեր: Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ այդ շենքն արդեն գերզբաղեցված է, և ԿԲ-ի բաժինները կամ աշխատողներն այնտեղ այլևս տեղ չունեն: Զուգահեռաբար նաև տպավորություն է ստեղծվում, որ Ա. Ջավադյանը դիտավորյալ է զբաղեցնում Դիլիջանի մասնաշենքը, որ իրենց այնտեղ տեղ չմնա և ստիպված չլինեն տեղափոխվել: ԿԲ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում Դիլիջան չեն ցանկանում տեղափոխվել Ա. Ջավադյանն ու ԿԲ բարձրաստիճան պաշտոնյաները: Եվ նրանք ամեն ինչ անում են, որ Դիլիջանի իրենց մասնաշենքը զբաղեցվի տարատեսակ ընկերությունների կողմից և իրենց համար տեղ չլինի: ԿԲ աշխատողները նաև ասում են, որ, այնուամենայնիվ, Դիլիջան են տեղափոխվել իրենց մի քանի ոչ առանցքային վարչություններ:

Իսկ Տ.Սարգսյանն, ասում են, ցավով է տանում այդ հանգամանքը, քանի որ դա իր ծրագիրն է, և հիմա ինքն անընդհատ քննադատության է ենթարկվում, որովհետև այդպես էլ իրականություն չի դառնում Դիլիջանը «ֆինանսական կենտրոնի» վերածելու գաղափարը:

Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ Տ. Սարգսյանի և ԿԲ-ի ղեկավարության հարաբերություններն այնքան են սրվել, որ վարչապետին ԿԲ-ում անցանկալի մարդ են համարում: Անցած շաբաթ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ փորձեցինք Տ. Սարգսյանից ճշտել, թե, այնուամենայնիվ, ԿԲ-ն ինչո՞ւ Դիլիջան չի տեղափոխվում: «Վերջին 5 տարիներին ես ինձ իրավունք չեմ վերապահել Կենտրոնական բանկի որևէ գործառույթին միջամտել կամ գնահատական տալ: Ինքս, լինելով ԿԲ նախագահ, քաջ գիտակցում եմ, թե ինչքան կարևոր է Կենտրոնական բանկի անկախության ապահովումը: Եվ թույլ տվեք այդ սկզբունքը պահպանել»,- պատասխանել է նա:

Սակայն, Տ. Սարգսյանը ոչ թե իրեն ԿԲ աշխատանքներին միջամտելու իրավունք չի վերապահում, այլ դա նրան թույլ չի տրվում, թեև իրականում վարչապետը դրա իրավունքը չունի: Մեր տեղեկություններով՝ Ա. Ջավադյանը հնարավոր ամեն ինչ արել և անում է, որ իր նախկին ղեկավարի ազդեցությունից դուրս լինի: Բացի այդ, ասում են, որ Ա. Ջավադյանն այսօր իր նախկին ղեկավարից այնքան է անկախացել, որ անձամբ է Ս. Սարգսյանի հետ իր գործնական հարցերը կարգավորում: Իսկ Տ. Սարգսյանի ու Ա. Ջավադյանի հարաբերությունները լարված են նաև այն պատճառով, որ կառավարության ու ԿԲ-ի շահերը երբեմն բախվում են: Ով ով՝ Տ. Սարգսյանը դա շատ լավ գիտի, քանի որ 5 տարի առաջ ինքը ևս եղել է այդ իրավիճակում, երբ ԿԲ-ի դիրքերից էր հանդես գալիս: Այն ժամանակ նա էր հակադրվում Կառավարությանը, և ճակատագիրն այսօր նույն խնդիրը նրան հակառակ կողմից է մատուցում:

Այժմ ասում են՝ իշխանությունները նրան հեռու են պահում ոչ միայն ԿԲ-ից, այլև ողջ բանկային համակարգից այնքան, որ նա գրեթե ամբողջությամբ կորցրել է այդ ոլորտի վրա իր ունեցած նախկին ազդեցությունը: Այժմ, լինելով վարչապետ, նա հասկանում է բանկային համակարգի բացասական ազդեցությունը տնտեսության վրա, մասնավորապես՝ այն, որ բանկերի վարկային տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ գործարարները՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, չեն կարողանում վարկ վերցնել: Եվ հիմա Տ. Սարգսյանը ստիպված է հակադրվել իր հարազատ բանկային ոլորտին այնպես, որ ինքն այնտեղ անցանկալի է դարձել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում