Այդահո նահանգում փոքրիկ շնիկն իր տիրոջն ու նրա ընկերուհուն օգնել է լոտոյով մեկ միլիոն դոլար շահել, հայտնում է Associated Press-ը: Ստելլա անունով շունը իր տիրոջը՝ Սթիվ Հյուզին բառացիորեն ստիպել է Powerball լոտոյի տոմս ձեռք բերել, և այն շահել է:
Հյուզի խոսքերով՝ ինքը մտադիր է եղել վիճակախաղի տոմսն ուրիշ խանութից գնել, բայց այնտեղից է գնել, որովհետև Ստելլան փակել է ավտոմեքենան, ու ինքը ժամանակ շահելու համար հենց այդ խանութից է գնել: Մոտ 45 րոպե Հյուզը հրամաններով ու սպառնալիքներով փորձել է Ստելլային ստիպել բացել դուռը ու իրեն ներս թողնել։ Այդ ընթացքում նա իր ընկերուհուն խնդրել է մտնել կայարանի խանութ և տոմս գնել:
Ստելլան վերջապես բացել է մեքենան, և Հյուզն ու ընկերուհին կարողացել են տուն գնալ: Ամերիկացին ասել է, որ Ստելլան «պարգևատրվել է» ճոխ հյուրասիրությամբ այն բանի համար, որ իրեն «ստիպել է» գնել շահող տոմսը:







































