Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ցավով տեղեկացնում է ԵՄ պատվիրակության ադմինիստրացիոն ղեկավար տիկին Հելեն Բեքմանի հանկարծակի մահվան մասին: ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից տեղեկացնում են, որ Հելեն Բեքմանը մահացել է փետրվարի 11-ին Երևանում: Բեքմանը ԵՄ պատվիրակության ադմինիստրացիան ղեկավարում էր 2012 թվականի սեպտեմբերից:
Պատվիրակության կազմում ընդգրկված նրա գործընկերները Բեքմանին նկարագրել են որպես բարեհամբույր և փայլուն գործընկերոջ: Պատվիրակությունն իր ցավակցությունն է հայտնել նրա ընտանիքին:









































