Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն վստահ է, որ երկրի ղեկավարների միջև հանդիպումները դրական ազդեցություն կունենան պետությունում գոյություն ունեցող քաղաքական կլիմայի վրա:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը, այս մասին Փանձիկիձեն հայտարարել է՝ մեկնաբանելով խորհրդարանի խոսնակի և նախագահի միջև նախատեսված հանդիպումը:
«Ես լսել եմ նախագահի ելույթը և վարչապետի երկու հայտարարությունները»,- ասել է Փանջիկիձեն և հավելել, որ երկրորդ հայտարարության մեջ վարչապետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում խորհրդարանի խոսնակը կհանդիպի նախագահին:
«Ինչպես երևում է, տվյալ անհրաժեշտությունը կա, քանի որ հանդիպումը կայանալու է այսօր երեկոյան: Համոզված եմ, որ նման հանդիպումները դրական ազդեցություն կունենան երկրում գոյություն ունեցող քաղաքական կլիմայի վրա»,- նշել է Փանջիկիձեն:








































