Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բարեժ (Bareges) լեռնային հանգստավայրից երեկ տարհանվել է շուրջ 600 մարդ՝ ձնահյուսքի վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Եվրոպայի ամենահին լեռնային հանգստավայրում բնակվում է շուրջ 230 մարդ, սակայն զբոսաշրջային սեզոնին այնտեղ կարող է գտնվել ձմեռային մարզաձևի ավելի քան 2000 սիրահար՝ հաղորդում է գործակալությունը:
Հիդրոօդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել էր տարածաշրջանում ուժեղ ձնահյուսքերի ու ու ձնահյուսքերի մասին:
Երբ հարևան բնակելի վայրում ձնահյուսքերը վնասել էին շուրջ տասնյակ տրանսպորտային միջոցներ, ոստիկանությունը, զինվորականներն ու հրշեջները Բարեժում մարդկանց կոչ են արել լքել վտանգավոր գոտին:
Իշխանությունները հատկացրել էին ավտոբուսներ նրանց, ովքեր հնարավորություն չունեն օգտվելու անձնական տրանսպորտային միջոցից:
Իշխանությունները հայտարարել են, որ տարհանվել է շուրջ 600 մարդ, որոնցից շատերը զբոսաշրջիկներ են:











































