Tuesday, 07 05 2024
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Նոր իրավիճակ ընդդիմադիր դաշտում

Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի հանրահավաքում տեղի ունեցած աղմկոտ միջադեպն ու դանակահարությունը ըստ էության դարձան Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի առանցքային դրսևորումներից մեկը:

Սա, իհարկե, մի կողմից, քանի որ ընդհանուր առմամբ Գյումրիում տեղի ունեցածը հայաստանյան հին «ավանդույթ» է, երբ իշխանությունները որևէ ընդդիմադիր գործունեություն կամ գործողություն փորձում են կանխել կամ ձախողել քրեական տարրերի և խաժամուժի գործադրմամբ, ինչն էլ տեղի ունեցավ Գյումրիում Հիմնադիր խորհրդարանի դեմ:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, մենք պետք է խնդիրը դիտարկենք երկու ասպեկտով: Մի պարագայում սրանք «ավանդական» բռնարարքներ են, որոնք արդեն երկու տասնամյակ իշխանությունների հիմնական զենքերից մեկն են ընդդիմադիր ցանկացած գործողության հանդեպ: Եվ այս առումով երևի թե գնահատականների հարցում երկու կարծիք լինել չի կարող՝ սա միանշանակ դատապարտելի է, և իշխանությունները միայն մի անելիք ունեն այս հարցում սեփական ուղղակի կամ անուղղակի պատասխանատվությունը հերքելու առումով՝ բացահայտել ամեն ինչ և պատժել մեղավորներին: Եթե այս ամենը տեղի չունենա, ապա թիվ մեկ պատասխանատուն և կազմակերպիչը ինքնաբերաբար դառնում են իշխանությունները: Եվ դժբախտաբար, այս տեսանկյունից Հայաստանում բացահայտում տեղի չի ունենում:

Սրանից զատ՝ կա երկրորդ, արդեն քաղաքական կամ ներքաղաքական ասպեկտը: Այս տեսանկյունից Հիմնադիր խորհրդարանի գործունեությունն արդեն տևական ժամանակ է, ինչ դարձել է տարբեր բռնարարքների թիրախ: Իսկ բռնարարքները Հայաստանում, ինչպես հայտնի է, այսպես ասած՝ իրական ընդդիմադիր գործունեության չափանիշներ կամ չափորոշիչներ են, և տարածված է այն մոտեցումը, որ եթե իշխանությունները որևէ ուժի հանրահավաք կամ գործունեություն նման կերպ չեն թիրախավորում, ուրեմն այստեղ ինչ-որ բան կա:

Իհարկե, տարածված է նաև մեկ այլ մոտեցում, որ իշխանությունները կարող են նաև նման թիրախավորումներով բարձրացնել իրենց համար ցանկալի ուժի ընդդիմադիր վարկանիշը: Սա, իհարկե, իշխանություններին բավական բարդ խաղերի հնարավորություն է տալիս ներքաղաքական դաշտում:

Թե ինչի հետ հասարակությունը գործ ունի հատկապես այս դեպքում՝ շատ դժվար է ասել և երևի թե իմաստ էլ չկա խորամուխ լինելու ու գուշակելու, թե ի վերջո բռնարարքների հատկապես որ մոտիվացիայի հետ գործ ունենք:

Սակայն խնդիրն այն է, որ այսպիսով արձանագրվում է Հայաստանի ներքաղաքական, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտում որոշակի նոր ստատուս քվոյի ձևավորումը, որտեղ ավելի ու ավելի առաջատար դիրքերում է հայտնվում Հիմնադիր խորհրդարանը: Ցանկանում են սա իշխանությունները, թե պարզապես նրանք փորձում են քրեական տարրերով կանխել իրենց համար անցանկալի այս ստատուս քվոյի հաստատումը՝ այլ հարց է, սակայն ակնհայտ է, որ նման իրավիճակում առաջանում է նաև մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման և դիրքավորման խնդիրը:

Ըստ էության երկակի այս վիճակը բավականին բարդ հանգույց է ձևավորում քաղաքական դաշտում: Մյուս քաղաքական ուժերը, որոնք հավակնում են հանդիսանալ հասարակական շահերի թիվ մեկ կամ առաջատար սպասարկող քաղաքական ուժը, ըստ էության բավականին ուժեղ և աճող վարկանիշով մրցակից են ստանում՝ ի դեմս Հիմնադիր խորհրդարանի: Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր դաշտում առկա է աճող մրցակցություն, և սա մի իրողություն է, որն անկախ այս դաշտում գործող սուբյեկտների ցանկությունից կամ նպատակներից՝ գոյություն ունի, և որը չնկատելը այդ սուբյեկտներին չի ազատելու դրա առկայության հետևանքներից:

Հետևաբար այդ մրցակցության իրողությունը պետք է ոչ թե չնկատելու տալ, այլ արձանագրել առկա նոր իրավիճակը և գտնել լուծումներ՝ ելնելով հանրային, ոչ թե կուսակցական շահերից: Սա ըստ էության փետրվարից հետո ստեղծված նոր իրավիճակի նոր մարտահրավերն է, որն ավելի է խորանալու և լրջանալու, եթե ընդդիմադիր դաշտում գործող կամ հայտ ներկայացրած սուբյեկտները արագ չարձագանքեն և չձեռնարկեն կանխարգելիչ կամ, այսպես ասած, մրցակցային իրավիճակը կարգավորող և այդ մրցակցությունը պարզապես հասարակական, ոչ թե իշխող համակարգի շահերին համապատասխանեցնող քայլեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում