«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, թե ինչ տպավորություններ է ստացել Ջեյմի Կարագերի և Սթիվեն Ջերարդի թիմերի միջև կայացած բարեգործական խաղից:
«Անհավանական զգացում է, երբ վերադառնում ես «Էնֆիլդ» և խաղում մեծագույն ֆուտբոլիստների հետ: Ես անգամ լուսանկարվեցի նրանցից մեկի հետ»,- Facebook-ի իր էջում գրել է ուրուգվայցի ֆուտբոլիստը:
Հարկ է նշել, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:









































