«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունից իր ակնկալիքների մասին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը միանշանակ երկրպագելու է «կարմիր սատանաներ»-ին, որի կազմում ժամանակին հանդես է եկել:
«Հաշվի առնելով անցյալս՝ ցանկանում եմ, որ հաջորդ փուլ անցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ես արդեն խոսել եմ Ֆերդինանդի հետ: Նա հայտնեց ինձ, որ թիմը հիանալի մարզավիճակում է»,- հայտարարել է Պիկեն:










































