Անգլիայում հասունացել է հերթական սկանդալը: 22-ամյա Կառլան հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Պատրիս Էվրայի հետ հարաբերությունների մասին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը բաց է թողել Ֆրանսիայի ընտրանու մարզումը` Գերմանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ` Playboy-ի աստղային երկվորյակների հետ բուռն գիշեր անցկացնելու պատճառով:
«Էվրան հրավիրել էր Փարիզ ինձ և քրոջս` Մելիսային` Ֆրանսիա-Գերմանիա խաղից առաջ: Մինչ այդ նա 3 ամիս ինձ ռոմանտիկ հաղորդագրություններ էր ուղարկում և տարբեր վայրեր հրավիրում: Էվրան ինձ անգամ իր մերկ լուսանկարներն էր ուղարկում:
Մենք հանդիպեցինք Փարիզում: Հյուրանոցի վերելակում անընդմեջ համբուրվում էինք: Իսկ լոգանք ընդունելուց հետո ես նրան ամբողջովին մերկ տեսա: Մենք զբաղվեցինք սեքսով, հետո նա քնեց: Առավոտյան նա ինձ 200 եվրո վճարեց ու ասաց, որ դա կհերիքի նախաճաշի և տաքսիի դիմաց վճարելու համար»,- անկեղծացել է Կառլան:
Իրադարձությունները մեծ արձագանք են ստացել, քանի որ 31-ամյա ֆուտբոլիստն ամուսնացած է:




































