YouTube վիդեոհոսթինգում հայտնվել է տեսանյութ. ականատեսը նկարահանել է երեկ Միսիսիպի նահանգի Հաթսբերգ քաղաքին պատուհասած տորնադոն: Կայարանին մոտեցող գնացքի աղմուկին նմանվող դղրդյուն լսելով՝ ականատեսներից մեկը ֆիքսել է տորնադոյի մոտենալու պահը:
Տորնադոյի հետևանքով տուժել է երեք մարդ: Մեծ ավերածություններ են գրանցվել: Վնասվել են նաև Հարավային Միսիսիպիի համալսարանի մի քանի մասնաշենքեր: Բնության տարերքը վնաս է հասցրել նաև էլեկտրալարերին: