Tuesday, 07 05 2024
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար
Բաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներում
16:24
Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել
Հույս ունեմ՝ Ալմաթիի հանդիպումը վերջինը կլինի. նախկին ԽՍՀՄ որևէ երկրում չպետք է բանակցել
16:12
«ԱՄՆ-ն զորքեր Ուկրաինա չի ուղարկելու». Միլլեր
Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին
16:08
FLYONE ARMENIA ավիաընկերության GULFSTREAM G-450 բիզնես դասի օդանավը Հայաստանում է
Մեծ անհանգստություն եմ ապրում, երբ ՀՀ ղեկավարությունը մեկնում է Մոսկվա․ վարչապետի անձը վտանգված է
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում

Նոր պատերազմի դիսկուրսը

Հայաստանում պատերազմի վերսկսման մասին դատողությունները ներկայումս կրում են առավելապես մակերեսային, իռացիոնալ բնույթ, չեն հանդիսանում ներքաղաքական դիսկուրսի մաս, մինչդեռ չավարտված պատերազմի երկրում այդ դիսկուրսը պետք է լիներ անխուսափելի: Այստեղ շատ կարևոր է հոգեբանական պահը, որը թույլ կտա հասնել պատերազմի հեռանկարների արդյունավետ գիտակցման: Եթե երկիրը տևական ժամանակ պատերազմի և խաղաղության միջև է, և եթե չի երևում այդ իրավիճակի հանգուցալուծման մոտակա հանգրվանը, ապա հասարակությունը պետք է ոչ թե դուրս մղվի այդ դիսկուրսից, կամ դիսկուրսը դուրս մղվի հանրային օրակարգից, այլ հակառակը՝ հասարակական-քաղաքական միտքը պետք է պարբերաբար առողջ, ռացիոնալ, սթափ քննարկումներ և բանավեճեր իրականացնի պատերազմական ստրատեգիայի առումով: Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս: Հետևաբար, պետք է ոչ թե ունենանք պատերազմից վախեցող հասարակություն, այլ պատերազմին պատրաստ հասարակություն:

Ավելին` անհրաժեշտ է պատերազմ հասկացությունն ընդլայնել և մարդկանց բացատրել, որ պատերազմը միայն կռիվը չէ, կրակոցներն ու զոհերը չեն, այլ իրավիճակը ընդհանրապես, պետական կյանքը, հասարակական կյանքը և կենցաղը ընդհանրապես: Պատերազմը գործողություն չէ, այլ իրավիճակ: Հայաստանն այժմ այդ իրավիճակում է, բայց հանրությանը հետևողականորեն շեղում են դրանից, շեղում են պարզունակ քաղաքական խաղերով, շեղում են զվարճանքով, ժամանցով, շեղում են զանազան քեֆ-ուրախություններով և արհեստական օրակարգերով, շեղում են, որպեսզի արդարացնեն նաև իրենց շեղումները: Հայաստանի քաղաքական դասի և իշխանական համակարգի գերակշիռ մեծամասնությունը, ընդամենը եզակի բացառություններով, հանրությանը կտրում է պատերազմական իրավիճակի գիտակցումից, որպեսզի այդ գիտակցման վրա խարսխված հասարակական միտքն ու կարծիքը իշխանական դասին և քաղաքական ուժերին չներկայացնի պատերազմական իրավիճակին համարժեք վարքի, բարքի, գործունեության պահանջներ: Չէ՞ որ պատերազմական իրավիճակում արդարության զգացումը, արդարության դրսևորումը, հավասարության պակտը հանդիսանում են գերկարևոր մի բաղադրիչ, առանց որի հոգեբանական դեգրադացիան անխուսափելի է և ընդամենը ժամանակի խնդիր: Իսկ Հայաստանի իշխող վերնախավը ներկայումս ապրում է մի այնպիսի վարքուբարքով, կենցաղով, այնպիսի պայմաններում, հանգստանում այնպես, որ ոչ մի ընդհանուր եզր չկա պատերազմական իրավիճակի և դրա կառավարման բեռի ծանրություն ունեցող իշխանության հետ:

Ահա այս ամբողջ դեգրադացիան հանգեցրել է նրան, որ Հայաստանում ներկայումս պատերազմական դիսկուրսի փոխարեն մենք արձանագրում ենք ընդամենը ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող պատերազմական խուճապ: Եվ այդ խուճապը մեծ մասամբ մատուցվում է իբրև լուրջ կարծիքներ և դատողություններ հնարավոր հեռանկարների, զարգացումների, ստրատեգիական լուծումների մասով: Շատերը կհամարեն, որ խնդիրն ամենևին էլ հասարակությանը չէ, որ կա բանակ, կա պետություն, որն ունի պատերազմի մասին մտածելու համար անհրաժեշտ ինստիտուտներ: Այդ ամենն, իհարկե, հասկանալի է, սակայն խնդիրը հոգեբանությունն է, խնդիրը մթնոլորտն է: Ինստիտուտները արդյունավետ են կոնկրետ ռազմական գործողությունների համար, բայց մինչ այդ պետք է հաղթել մթնոլորտի ձևավորման գործընթացում: Խոսքն ամենևին ռազմատենչ հասարակության ձևավորման մասին չէ, այն մասին չէ, որ առավոտից երեկո ձեռնոց նետենք Ադրբեջանին կամ հայտարարենք Բաքուն գրավելու պատրաստակամության մասին: Խոսքն այն հասարակության մասին է, որի համար պատերազմ հասկացությունն առավելապես իռացիոնալազերծված է և հանդիսանում է պետականության ընթացքի մի մասը, քանի որ այդպես է դասավորվել պետականության մեկնարկն ու այդպես է իրավիճակը տվյալ պահին:
Այդ առումով գայթակղիչ օրինակ է Իսրայելի հասարակության օրինակը, սակայն այստեղ թերևս արժե զերծ մնալ գայթակղությունից՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Ի վերջո, իրավիճակների տարբերությունը շատ է թե՛ մեկնակետում, թե՛ ընթացքում: Պարզապես պետք է գիտակցել իրավիճակն իր ամբողջականության մեջ, հանրությանը չկտրել այդ իրավիճակից և տեղավորել մի զվարճալի իլյումինատորի մեջ կամ ջայլամի նման հանրության գլուխը խոթել հողի մեջ: Սակայն, կրկնում եմ, այդ ամենը պահանջում է քաղաքական և հատկապես իշխանական դասի կենսակերպի, վարքի և կենցաղի, մտածողության, արժեքների էական վերանայում, հեղափոխություն այդ հարթության վրա: Ահա թե ինչու որևէ կերպ ձեռնտու չէ հանրությանը հոգեբանորեն և գիտակցությամբ պատրաստել արդեն 20 տարի ձգվող պատերազմական վիճակին, որպեսզի դրա շնորհիվ առավել արդյունավետ լինի պատերազմի սպասարկումը և լինի առավել երաշխավորված, քան այժմ:

Իրականում, այդ դեպքում իշխող դասը ստիպված է լինելու կամ համակերպվել և իսկապես ապրել հանրության այդ նոր հոգեբանության և գիտակցության թելադրանքով, այսինքն` հավասարության, ազատության և եղբայրության սկզբունքներով, կամ էլ պարզապես պատերազմ սանձազերծել չհեռանալու համար: Երկու դեպքն էլ վեր է Հայաստանի իշխող դասի ուժերից՝ առաջինը հոգևոր ուժերից, իսկ երկրորդը՝ և բարեբախտաբար, քաղաքական ուժերից: Ի դեպ, այդ տեսանկյունից շատ լավ է նաև, որ պատերազմը վեր է նաև Ադրբեջանի իշխանության ուժերից, և Ադրբեջանն ամենևին այն երկիրը չէ, որ կարող է ինքնուրույն համարձակվել կայացնել պատերազմի որոշում, եթե անգամ մտածի, որ ի զորու է հաղթել այդ պատերազմում: Պարզապես խնդիրն այն է, որ երբ չկա ամբողջական և համակարգային գիտակցում հասարակական մակարդակում, իրավիճակը բավական խոցելի է դառնում մանիպուլյատիվ էֆեկտների կիրառման տեսանկյունից, որոնց երբեմն կարող է դիմել այս կամ այն գերտերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում