Իսրայելի պաշտպանության նախարարը կիրակի հայտարարել է, որ կանաչ լույս է վառել Հորդանան գետի Արևմտյան ափի հարավային հատվածում 346 բնակարանային միավոր կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Jordan Times-ը:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նախարարը հավանություն է տվել Տեկոա բնակավայրում՝ 200, իսկ Նոկդիմում՝ 146 բնակարանային միավորների կառուցմանը:
Անցած տարվա վերջին Իսրայելի ՊՆ-ն հավանություն էր տվել Արևմտյան ափի այլ հատածում եվ 523 բնակարանային միավորի կառուցմանը:
Միջազգային հանրությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում Իսրայելի կողմից իրականացնող շինարարությունը դիտարկումէ որպես միջազգային իրավունքի խախտում: Պաղեստինիները հրաժարվում են վերադառնալ խաղաղ բնակացությունների, քանի դեռ Իսրայելը շինաշխատանքներ է իրականացնում իրենց հողերում, որոնք նրանք ցանկանում են իրենց ապագա անկախ պետության համար:











































