Wednesday, 01 05 2024
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք

Պետք է դադարենք կապիկություն անել. Ժիրայր Դադասյան

Երեկ՝ մարտի 27-ին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նշվում էր Թատրոնի միջազգային օրը: Հենց այդ օրը մեզանում արդեն երկար տարիներ կազմակերպվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որը մրցանակներ է շնորհում նախորդ տարի աչքի ընկած թատերական ներկայացումներին ու թատրոնի շնորհալի դերասաններին: «Առաջին լրատվական»-ը Երևանի մնջախաղի  պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ զրույցում փորձեց հասկանալ, թե մեզանում որքանով են կարևորվում մրցանակները ու ինչ խնդիրներ են այսօր ծառացած թատերարվեստի ներկայացուցիչների առաջ:

– Պարոն Դադասյան, ի՞նչ են տալիս մրցանակները մեզ: Ի՞նչ է տալիս «Արտավազդ» մրցանակաբաշխությունը:

– Էական չէ անվանումը և էական չէ, թե ինչ անվանակարգեր են, կարևորը, որ դրանք խթանիչ դեր են հանդիսանում հետագա մի ողջ տարվա ընթացքում աշխատելու համար, քանի որ դա առողջ մրցակցության մեջ է դնում թատրոնի գործիչներին հատկապես պրոֆեսիոնալ տոնը նշելու օրը, երբ տեղի է ունենում մրցանակաբաշխությունը, դա հուզիչ տոն է դառնում ստեղծագործող մարդու  համար: Իհարկե, ցանկություն կա, ու մի անգամ այդպիսի փորձառություն եղավ, որ նաև դրամական պարգևներ եղան: Վատ չէր լինի, որ նաև լինեին  դրամական պարգևներ:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պակասում այսօր մշակույթում:

– Կարող եմ ասել՝ ինչն է ավելցուկ, դրանից կբխի, թե ինչն է ավելորդ: Այսօր, ցավոք սրտի, ցածրորակ մշակույթի ավելցուկ է, և մենք բոլորս գիտենք՝ ինչու: Դա դաշտի ազատականացման պարագայում ռաբիս մտածողության ներմուծումն է: Թատերական ասպարեզում կամ հեռուստատեսության մեջ դա ավելի շատ դրսևորվեց «Ուրախների և հնարամիտների» ակումբի տեսքով, երբ ուրախ տղաները որոշեցին, որ իրենք դերասաններ են, հասկանում են՝ ինչ են անում: Պրոֆեսիոնալ դաշտում, ցավոք, այսօր գործում է խիստ սիրողական մակարդակի մեկ այլ մշակույթ:

– Պարոն Դադասյան, իսկ ի՞նչը կուզենայիք փոխել:

– Կուզենայի ավելի շատ ուշադրություն դարձվեր պրոֆեսիոնալ մշակույթին և փորձագիտական մակարդակի մշակույթին: Օրինակ՝ Մնջախաղի պետական թատրոնի պես թատրոնը համար մեկ առաջնահերթությունը պետք է լինի մշակույթի պատասխանատուների համար, որպեսզի լուծվի տարածքի խնդիրը, որպեսզի շարունակենք մեր ուսումնասիրությունը հայկական թատերական ազգային տեսակի ուղղությամբ, որով զբաղվում ենք վերջին 10 տարիներին:

– Մշակույթի առաջնայնությունները որո՞նք են՝ ըստ Ձեզ:

– Առաջնային է պրոֆեսիոնալ մոտեցումը մշակույթի տեսակներին: Պետք է խումբ ստեղծվի, որ որոշվի՝ ինչն է առաջնային, որպեսզի այդ առաջնահերթությունները ավելի շատ խրախուսվեն: Հարկավոր է պահանջել արդյունք, արդյունավետություն, որպեսզի հստակ դիմագիծը փոխվի, որպեսզի մարդը փոխվի: Այսօրվա հանդիսատեսին մենք պետք է փոխենք: Եթե մարդուն փոխենք, մեր տնտեսությունն էլ կփոխվի, մեր հարաբերություններն էլ կփոխվեն, ճարտարապետությունն էլ… Եթե կարողանանք մարդու հետ աշխատել այնպես, որ նա իրեն ճանաչի, ինքը կփոխվի: Մարդը կդառնա ավելի հանդուրժող, ավելի հավասարակշիռ, կորոշի իր առաջնահերթությունները ու բացասական լիցքերը կնվազեն մեր հասարակության մեջ: Ցավոք, այդ ագրեսիան գալիս է այդ այլանդակ՝ ռաբիս կոչվող երաժշտությունից, այդ ռաբիս մտածողությունից, խոսքից: Դրա համար դպրոցներում երեխաները պետք է անցնեն գրաբար, որ մաքրվի մեր լեզուն, որ մեր լեզվի մասին հանրային պատկերացումները փոխվեն:

Հակառակ դեպքում պրոֆեսիոնալ ոլորտ ներխուժում են մարդիկ, ովքեր ընդհանրապես պատկերացում չունեն այդ ոլորտի մասին, անգամ ֆիլմեր են նկարահանում: Դա հետո դառնում է համազգային մեծ խնդիր: Դա այնքան ակնհայտ է: Մենք բերել-հասցրել ենք նրան, որ մարդու ուղեղում կարող է առաջանալ ֆիլմ նկարելու ցանկություն՝ դրա համար չունենալով որևէ պրոֆեսիոնալ հիմք:

– Ըստ Ձեզ՝ մշակույթի մարդիկ ներգրավվածություն պե՞տք է ունենան հանրային կյանքում, թե՞ միայն զբաղվեն մշակութային ոլորտով:

– Մշակույթի մարդն է հենց ամենաշատը զբաղված մարդու կյանքով, քանի որ մշակույթը միտված է մարդու ինքնաճանաչմանը: Մենք պետք է դադարենք կապիկություն անել այսուհետ՝ փորձելով նմանվել ուրիշներին: Մենք ունենք մերն ու շատ լավը, որը կարոտ է ուսումնասիրության, վերհանման ու նորովի մատուցման:

– Ի՞նչ ասելիք ունի մշակույթի մարդը, ո՞րն է նրա ասելիքը:

– Ազնիվ ու անկեղծ ստեղծագործողը անում է իր աշխատանքը, ու այն տեղ է հասնում, գտնում է իր հանդիսատեսին՝ դա կարող է լինել մեկ, երկու, տասը…,

որքան շատ լինեն նման գործիչները, այնքան շատ հոգիներ կփրկվեն: Մեր հանրային կյանքը բաղկացած է անհատներից, ու եթե դու աշխատում ես անհատականությունների հետ ու իր համար, դու աշխատում ես հանրության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում