Ինքնաթիռը, որտեղ գտնվում է Ուկրաինայում աղետի ենթարկված մալայզիական Boeing 777-ի զոհերի մարմինները ամփոփող 3 կոնտեյներ, դուրս է եկել Խարկովի օդակայանից դեպի Էյնդհովեն (Նիդեռլանդներ): Այս մասին հայտնում է Interfax-Ուկրաինան՝ հղում կատարելով Խարկովի մարզային պետական վարչակազմին:
Աղետի վայրում գտնվող ինքնաթիռի բեկորները դեռ մնում են Խարկովում: Հավանաբար դրանք Նիդեռլանդներ կտեղափոխվեն ավտոմեքենաներով:
Ուղևորատար ինքնաթիռը խփվել էր 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 298 մարդիկ մահացել էին:










































