ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Եմենում կոնֆլիկտը կարգավորել հարկավոր է խաղաղ բանակցությունների միջոցով, հայտնում է Reuters-ը:
«Բանակցությունները հատուկ դեսպանորդի աջակցությամբ կոնֆլիկտի կարգավորման միակ եղանակն են»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 3 օրում Եմենի Ադեն քաղաքում բախումների հետևանքով զոհվել է նվազագույնը 54 մարդ:










































