Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը դուրս կգա Ֆլոյդ Մեյվեզերի հետ ռինգ մինչ Մեննի Պակյաոյի մարտը, հայտնում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ 21-ամյա երգիչը արդեն ուղեկցել է Մեյվեզերին ռինգ: Այս անգամ նա կկատարի ամերիկացի բռնքամարտիկի Get Money երգը:
Աշխարհի չեմպիոն Մեյվեզերի ու WBO-ի չեմպիոն (մինչև 66,7 կգ քաշային կարգում) Պակյայոյի միջև մարտը տեղի կունենա մայիսի 2-ին Լաս Վեգասում MGM Grand հյուրանոցում:
Մարտի բոլոր տոմսերը վաճառվել են 15 րոպեում:












































