Փետրվարի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 8 շենքի մոտ բախվել է կամրջի պատնեշին և շրջվել ձորակը:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































