Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը մտադիր է առաջիկա հանգստյան օրերին միանալ Շվեյցարիայում իրանական միջուկային ծրագրի շուրջ անցկացվելիք բանակցություններին։
«Համոնդն այս հանգստյան օրերին կայցելի Լոզան»,- հայտնում է France Press գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցչին։
Ներկայացուցիչը չի հստակեցրել Շվեյցարիա նախարարի ուղևորության հստակ ամսաթիվը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ծրագրում է բանակցություններին միանալ շաբաթ առավոտյան։











































