Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

«Անհաղթահարելի խոչընդոտը» միասնական թեկնածու փնտրելու հետ չպետք է խառնվեր. Էդմոն Մարուքյան

«Անհաղթահարելի խոչընդոտը» միասնական թեկնածու փնտրելու հետ չպետք է խառնվեր: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հայտարարությանը, թե ՍԴ ներկայացրած իր դիմումը հետ կվերցնի այն դեպքում, երբ միավորում տեղի ունենա իր և նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի միջև:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ եթե միավորում տեղի ունենա, երբ արդեն ԿԸՀ-ում ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամկետն ավարտվել է, քվեաթերթիկում լինելու են բոլոր այն թեկնածուների անունները, որոնք այսօր գրանցված են:

Ըստ նրա՝ թեկնածուները կարող են միանալ մեկին ու ժողովրդին կոչ անել իրենց չքվեարկել, այլ քվեարկել միասնական թեկնածուի օգտին: «Բայց իրենք լինելու են քվեաթերթիկում, որն ընտրողի մեջ կարող է թյուրըմբռնում առաջացնել: Ուստի եթե միավորում արվում է, նպատակահարմար է մինչև ինքնաբացարկների ժամկետը դա անել, որպեսզի այդ թեկնածուները ներկայացված չլինեն քվեաթերթիկում:

Իրավական առումով քվեաթերթիկն այլևս անփոփոխ է»,- մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը:

Նա, սակայն, նշեց, որ ՀՀ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու դեպքում հետաձգվում է նաև ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը: Պատգամավորը հղում կատարեց ՀՀ Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 5-րդ կետին, որի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ,
քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացնելու դեպքում իրավունք
ունի հանելու իր թեկնածությունը:

«ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածում հստակ նշվում է, որ եթե թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ են առաջանում, ընտրությունները հետաձգվում են երկշաբաթյա ժամկետով, այսինքն՝ այս հիմքով ընտրությունների հետաձգման այլ տարբերակ և հնարավորություն չկա: Մյուս տարբերակը նոր ընտրությունն է այն դեպքում, երբ անհաղթահարելի ճանաչված խոչընդոտը չվերանա: Թեկնածուն կարող է պնդել, որ չեն վերացել խոչընդոտները:

Այստեղ կարող ենք այլ տարբերակ ևս քննարկել, որ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո մեկ այլ թեկնածուի մոտ կարող է առաջանալ անհաղթահարելի խոչընդոտ, և նա էլ իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան: Սակայն ճանաչել, որ խոչընդոտը չի վերացել, ճանաչել, որ խոչընդոտ կա, ճանաչել, որ խոչընդոտ չկա՝ ՍԴ-ի որոշելիք հարցերն են»,- մանրամասնորեն ներկայացրեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի դեպքում առաջացած անհաղթահարելի խոչընդոտին՝ պատգամավորը դժվարանում է մեկնաբանություններ անել, քանի որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, իսկ ինքը ծանոթ չէ Պարույր Հայրիկյանի ՍԴ ներկայացրած դիմումին և չգիտի, թե թեկնածուն ինչ փաստարկներ է ներկայացրել, որը պետք է հիմք հանդիսանա խոչընդոտն անհաղթահարելի ճանաչելու և չճանաչելու համար:

Մարուքյանը նշված հարցը որոշելը ՍԴ-ի բացառիկ իրավասությունն է համարում: «Երբ բանավոր ներկայացվի, մեզ համար պարզ կլինի, թե ինչով է անհաղթահարելի խոչընդոտը: Ես ենթադրում եմ, որ խոչընդոտը նրա առողջությանը հասցված վնասն է, որը չի կարողանում նա հաղթահարել և շարունակել քարոզարշավը: Բայց սա ենթադրություն է»,- ասաց նա:

Պատգամավորի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակն աննախադեպ իրավիճակ է. ՀՀ սահմանադրությունն այս առումով տալիս է հստակ ուղղություններ: ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, սակայն, նրա խոսքով, մի քիչ ավելի մանրամասն ընթացակարգային խնդիրները լուծելու առումով բավարար չէ:

«Այս պահի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 75-րդ հոդվածով սահմանված է, որ թեկնածուներն իրենց առնչվող հարցերով կարող են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, հոդվածի 5-րդ մասն ասում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խաչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են և տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- մեջբերեց օրենքը Էդմոն Մարուքյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ «անհաղթահարելի խոչընդոտը» միասնական թեկնածու փնտրելու հետ չպետք է խառնվեր: Թե ինչու է այսպես ստացվել՝ Պարույր Հայրիկյանը կարող է պարզաբանել: «Անգամ Բագրատյանը նրան պատասխանելիս ասել էր՝ մեկը մյուսի հետ կապ չունի: Ես համաձայն եմ նրա հետ, որ խոչընդոտը մի բան է, իսկ քաղաքական առումով ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի հասնելը՝ մեկ այլ բան»,- նշեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր դիմեց ՀՀ ՍԴ իրեն հարուցված խոչընդոտն անհաղթահարելի ճանաչելու պահանջով: Չի բացառվում, որ ՀՀ նախագահական ընտրությունները հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում