Sunday, 07 06 2026
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

Տաճարի առևտրականները

Հայաստանի նախագահական ընտրության ընթացքը Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո իսկապես ենթարկվում է բավական էական շրջադարձերի: Ընդհանրապես, նման գնահատական կարելի է տալ ներքաղաքական ամբողջ գործընթացի առումով՝ ոչ միայն ընտրարշավի:

Թեև թվում էր, թե Հայրիկյանի դեմ մահափորձից հետո իշխանությունները իրավիճակը շատ արագ բերում են ի շրջանս յուր, բայց այնուհանդերձ նկատելի են որոշակի զարգացումներ, որոնք այնուհանդերձ վկայում են այն մասին, որ վերահսկելիության առումով առնվազն առաջանում են խնդիրներ: Միևնույն ժամանակ, տեղի են ունենում զարգացումներ, որոնք առաջին հայացքից կապ չունեն բուն նախագահական գործընթացի և Հայրիկյանի հետ կապված զարգացումների հետ, բայց տեղի են ունենում հենց մահափորձից հետո: Իսկ քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում: Օրինակ` պատահակա՞ն էր արդյոք, որ հենց այս պահին որոշեց կուսակցություն դառնալու մասին հայտարարել ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցով և միևնույն ժամանակ արտաքին քաղաքական որոշակի գնահատականներով: Կամ` պատահակա՞ն էր արդյոք, որ բավական կոշտ հարցազրույցով հենց այս պահին հանդես եկավ Լեհաստանի դեսպանը: Ընդ որում` դեսպանը բավական կոշտ էր խոսել նաև Հայաստանի անվտանգության համակարգի մասին, ինչը ընդհանրապես կարելի է համարել աննախադեպ բան դիվանագիտական պրակտիկայում:

Մի կողմ թողնենք էթիկան: Դեսպանն իսկապես խախտել է էթիկան, սակայն խնդիրը տվյալ պարագայում, դրանից բացի, նաև հենց այն է, թե ինչն է եղել պատճառը, մոտիվը: Չէ՞ որ հազիվ թե Լեհաստանի դեսպանը Հայաստանում հենց այնպես, ընդամենը պահի ազդեցության տակ գնար նման քայլի՝ ուշադրություն չդարձնելով բառերին: Նման բան չի լինում: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ Լեհաստանը անկախությունից ի վեր հանդիսանում է այն երկիրը, որի միջոցով Արևմուտքը հարաբերվում է Հայաստանի հետ, ապա այստեղ արդեն կարող ենք ենթադրել, որ Լեհաստանի դեսպանի արտահայտությունները կարող են շատ ավելի լայն կոնտեքստ ունենալ, քան հնարավոր է պատկերացնել: Մյուս կողմից` Պարույր Հայրիկյանը սկսեց բավական երկիմաստ վարքագիծ դրսևորել` կապված ընտրությունների հետագա ճակատագրի հետ, որը զգալիորեն նրա ձեռքում է: Հազիվ թե այս ամենն ուղղված լինեն միայն նախագահական ընտրությունների բուն քվեարկությանը:

Ակնհայտ է, որ Հայաստանում ընթանում է շատ ավելի երկարատև գործընթաց, որում, իհարկե, առաջնային նշանակություն ունեցողը արտաքին շերտն է: Հայաստանի ներքաղաքական դաշտի սուբյեկտները՝ բոլորն առանց բացառության, ներկայումս չափազանց անօգնական և անկենսունակ են որևէ ինքնուրույն գործընթաց թելադրելու համար: Նրանք ընդամենը գտնվում են արտաքին բևեռների միջև պայքարի կամ մրցակցության ազդեցության ներքո, և սա է նաև պատճառը, որ բացի ավանդական այսրոպեական գործարքներից, այդ սուբյեկտները ժամանակ առ ժամանակ ստիպված են կատարել նաև քայլեր, որոնք, ըստ էության, ներքին տրամաբանության շրջանակում դառնում են որոշակիորեն անհասկանալի, քանի որ կատարողներն իրենք հաճախ չեն հանդիսանում իրենց քայլերի կրողները: Նման իրավիճակն ամենավատն էր, որ կարելի է պատկերացնել արդեն ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող անկախ պետության քաղաքական համակարգի համար:

Ներքաղաքական կատակլիզմները՝ զիգզագաձև զարգացումները, պայմանավորվում են հենց այդ հանգամանքով: Երբ քաղաքական գործընթացների տրամաբանությունը բխում է հենց ներքին կյանքից, այսինքն` ունի իրապես սոցիալական հիմքեր, այն ունենում է բնականոն զարգացում: Բովանդակային թեժությունն այստեղ կապ չունի: Ներքին քաղաքական զարգացումները բովանդակային տեսանկյունից կարող են լինել թեժ, բայց ընթացքը լինում է կայուն: Երբ դրանք ազդված են լինում արտաքին գործընթացներից, ապա ներքին սուբյեկտները, բնականաբար, կտրված են լինում այդ գործընթացների բուն տրամաբանությունից և ստիպված են լինում դրանց արձագանքել բավական արագ, ինչից ստացվում են կտրուկ շարժումներ, և թեժացումները կրում են արդեն զիգզագաձև բնույթ, որովհետև, ընդհանուր առմամբ, Հայաստանը պրակտիկ, առօրյա նշանակությամբ արտաքին գործընթացներում առաջնային դիրքերում ոչ թե մշտապես է, այլ հայտնվում է ժամանակ առ ժամանակ:

Այդ իսկ պատճառով, Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար կարող է, ասենք, ավելի մեծ նշանակություն ունենալ Իրանի պաշտպանության փոխնախարարի այցը Հայաստան և հանդիպումները Հայաստանի ղեկավարների հետ, քան ասենք` Հայաստանի քաղաքական որևէ կուսակցության կամ քաղաքական միավորման կայացրած որոշումը կամ որևէ քաղաքական լիդեր համարվող գործչի հայտարարությունը: Բայց այդ իրավիճակն ունի նաև որոշակի դրական կողմ, քանի որ արտաքին գործընթացների պահանջները Հայաստանում գոնե ժամանակ առ ժամանակ գործընթացները զուտ առևտրային-պալատականից վերածում են քաղաքականի, քանի որ հակառակ պարագայում հայաստանյան քաղաքական սուբյեկտները որևէ կերպ դուրս չէին գա տաճարում առևտրի տրամաբանությունից: Բայց անգամ այդ դեպքում, խորքային առումով Հայաստանի ներքաղաքական սուբյեկտների գործողություններում ընդամենը անձնական կամ խմբակային շահի տրամաբանությունն է՝ թե իշխանության, թե մյուսների պարագայում, և ժամանակավոր, և առավելապես առերևույթ քաղաքականությունից հետո նրանք բոլորն էլ շատ արագ վերադառնում են իրենց բուն գործին: Դա է պատճառը, որ ինչ ներքաղաքական կատակլիզմներ էլ տեղի են ունենում, Հայաստանը` որպես պետություն, տեղից գրեթե չի շարժվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում