Բարբի տիկնիկն այժմ ամեն բան ունի. և՛ հսկայական պահարան, և՛ երազանքների տուն, և՛ միլիոն մասնագիտություն: Այժմ նա ունի նաև սեփական սրճարան: Թայվանում չինական Ամանորի նախաշեմին սրճարան է բացվել, որի գլխավոր թեմատիկան լեգենդ-տիկնիկի կյանքն է: Սրճարանի կահավորումը վարդագույնի տարբեր երանգներով է արված: Աթոռները կորսետի տեսք ունեն, պատերը ձևավորված են հայտնի տիկնիկի տարբեր նորաձև հագուստների պատկերներով:
Սրճարանում կարելի է սպագետի համտեսել՝ մարտինիի համար նախատեսված գավաթներով, ինչպես նաև թեթև բուտերբրոդներ՝ թեյի հետ: Չինաստանում Mattel խոշորագույն ընկերության ստորաբաժանման մենեջեր Իգգի Իպը վստահ է, որ Բարբի-սրճարանը հաջողություն կունենա հատկապես Թայվանում:
2009 թ. Շանհայում ընկերությունը նմանատիպ ռեստորան էր բացել, որին կից գործում էր նաև Բարբի սպա-կենտրոնը: Սակայն այն երեք տարվա կյանք ունեցավ:









































