Շուրջ 10 տարի է անցել System Of A Down-ի վերջին՝ Hypnotize ալբոմի թողարկումից հետո։ Հունվարին Madcap Music Review-ի հետ հարցազրույցում, որի մասին նոր է հայտնի դառնում, խմբի բասիստ Շավո Օդաջյանը հարցին այն մասին, թե արդյոք կա՞ ձայնագրման ստուդիա վերադառնալու հնարավորություն, պատասխանել էր, որ շատ լավ հնարավորություն կա։ Նա, սակայն, ժամկետներ չէր նշել՝ ասելով, որ արդեն որոշ երգեր են գրել։
Այս տարի ավելի վաղ առաջատար Սերժ Թանկյանը Rolling Stone-ի հարցազրույցում ասել էր, որ հայտարարելու համար որևէ հստակ ծրագրեր չունեն։











































