Հնդկաստանի Կիլա Ռայպուր գյուղում անցկացվող ամենամյա մրցույթը՝ Indian Rural Olympics-ը («Հնդկական գյուղական օլիմպիադա»), արդեն 60 տարի է, ինչ 4000 «սպորտսմենների» հնարավորություն է տալիս մասնակցել այդ մրցույթին և նվաճել երկրի տարբեր ծայրերից այստեղ հավաքված երկրպագուների սերն ու հարգանքը:
Մրցույթի ծրագրում անփոփոխ են ցուլերով մրցավազքը, մարմնի տարբեր հատվածներով ավտոմեքենա վարելը, ինչպես նաև ծանր առարկաները բերանով պահելը, անցումը տրակտորով, նշում է Mirfaktov-ը:









































